Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեսա քյալլիցդ խփելու եմ». վկայի պատմածը՝ Սարի թաղի արյունոտ գիշերվա մասին

Դեկտեմբեր 23,2019 15:49

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու՝ նրանց միանալու փորձի համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա է հարցաքննվում Ստելլա Աղաջանյանը, ով 2016թ.-ի հուլիսի 29-ին Ազատության հրապարակից մինչեւ Սարի թաղ եղել է Ղուկասյանի հետ՝ այլ քաղաքացիների թվում մասնակցելով «Սասնա ծռերի» պաշտպանության երթին:

Ի թիվս այլ հարցերի, մեղադրյալ Անդրիաս Ղուկասյանը վկայից հետաքրքրվեց. «Եղե՞լ են քաղաքացիական հագուստով անձինք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանական հատուկ միջոցների կիրառման հետեւանքով տասնյակ քաղաքացիներ եւ լրագրողներ էին տուժել, ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ մեղադրող կողմը կատարվածը զանգվածային եւ կազմակերպված անկարգություններ է համարում:

Ստելլա Աղաջանյանը պատասխանեց. «Այո, ջինսե շալվարներով եւ մայկաներով էին: Ես եմ տեսել, որ մեկը արմատուրան մեջքի հետվածից ձեռքով հանեց ու խփեց մարդկանց, հետո էլ գոռում էր՝ «ապե ջան, ես ձերոնցից եմ»: Նրանց խոսակցություններից հասկացա, որ իրենք տարբերանշաններ ունեին: Նրանցից մեկը թաշկինակ հանեց ու ցույց տալով՝ ասաց, որ «ապեր, ձեզանից եմ»: Նման այլանդակ հայհոյանքներ չէի լսել: Նրանք խումբ էին: Բոլորն էլ ունեին այդ արմատուրաներից (նկատի ունի՝ մահակները,-խմբ.): Այդ խուժաններին դեմքով ճանաչում եմ: Ոստիկաններից մեկն ասաց, որ լրագրողներից մեկը վիրավոր է, եւ այդ թմրամոլների ամբոխը, խայտառակ հայհոյանքներով, սկսեց փնտրել լրագրողին: Գտան, բերեցին եւ դրեցին ոստիկանական մեքենան: Դրանցից մեկը մեքենայի դռան մոտ գոռում որ՝ «արա, բաց, արա՜, հեսա քյալլիցդ խփելու եմ»: Մի կերպ այդ հրեշի ձեռքից պոկեցին տարան լրագրողին: Ոստիկանապետը՝ չեմ հիշում անունը, ասաց, որ թողնեն մեքենան հեռանա: Ու դա տեսնում էին բոլոր վահանավոր ոստիկանները»:

Ուղիղ։ Վկայի ցուցմունքը` 2016թ.-ի հուլիսի 29-ի Սարի թաղի արյունոտ գիշերվա մասին։ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն է ընթանում

Gepostet von Aravot am Montag, 23. Dezember 2019

Վկա Ստելլա Աղաջանյանը դատարանում պնդեց, որ մարդկանց ցույցը խաղաղ է եղել, ոստիկանների հանդեպ բռնություն չեն կիրառել, հակառակը՝ ոստիկաններն են լուսաձայնային նռնակներով հարձակվել իրենց վրա: «Մեր հավաքում ագրեսիա չկար»,-հավելեց վկան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031