Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի խիստ հանձնարարականը Շիրակի ոստիկանապետի ժ/պ-ին ու Շիրակի դատախազի արձագանքը՝ Aravot.am-ի հրապարակմանը

Դեկտեմբեր 27,2019 23:03

Շիրակի դատախազ  Կարեն Գաբրիելյանն այսօր արձագանքել  է Գյումրու նորակառույց ավտոմաքսատուն տանող ճանապարհին գոյացող հերթերի ու ոստիկանների մասնակցությամբ  հերթ վաճառելու մասին  քաղաքացիներից մեկի՝ Aravot.am-ին հնչեցրած ահազանգին։

Շիրակի դատախազը մեզ փոխանցեց հետևյալը․ «Aravot.am  կայքում «Ահազանգ՝ Գյումրու  նոր ավտոմաքսատանը գիշերային ժամերին հերթ վաճառելու մասին»  վերտառությամբ հոդվածը իմ կողմից գրությամբ ուղարկվել  է ՀՀ  ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետին  և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալին՝ իրենց իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված գործողություններ ձեռնարկելու միջոցով պարզելու ինչպես հոդվածում նշված հանգամանքների իսկությունն, այնպես էլ դրանում մեղավոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու»։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրու նորակառույց մաքսատուն էր այցելել  նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն, ավտոներկրողների գոյացող հերթերի մասին դժգոհություններն ու առաջարկությունները լսելով, հայտարարեց, որ առնվազն մինչև դեկտեմբերի 31-ը Գյումրիի ավտոմաքսատունը կաշխատի շուրջօրյա։

Նիկոլ Փաշինյանը Շիրակի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանին էլ  հանձնարարություն տվեց․ «Հերթ ծախելու երևույթները դադարեցրեք»։ «Չկա նման բան»,-պատասխանեց Վահրամ Ենգոյանը։

Վարչապետը շարունակեց․ «Ես հանձնարարել էի ստուգել՝ եթե մեքենան կանգնած է տարածքում, մաքսազերծման ենթակա մեքենա չկա, հանեք այդտեղից մեքենան»։

Ոստիկանապետի ժ/պ-ն նորից պնդեց․ «Ասում եմ չկա նման բան»։

Վարչապետն այս անգամ բավական կոշտ արձագանքեց․ «Որ լսեցի նման բան կա․․․Կամ հերթ նայողներ, Ասոյի գողեր չլինե՛ն էս տարածքում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝  Շիրակի մարզպետարանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031