Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանի ընկերոջը պատկանող Այրվածքաբանության ազգային կենտրոնում ապօրինի հատվել են «թեղի» և «վիրգինյան գիհի» տեսակի ծառեր. shamshyan.com

Հունվար 02,2020 17:20

Այսօր՝ հունվարի 2-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ընթերցողներից, ովքեր հայտնում են, անհայտ անձը կամ անձինք մի քանի ծառեր են քոքից կտրել ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների ազգային կենտրոնի տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեղի են ունենում կապիտալ վերանորոգման աշխատանքներ և այդ աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են ապօրինի հատված «թեղի» և «վիրգինյան գիհի» տեսակի մի քանի կտրած ծառեր։

SHAMSHYAN.com-ը փորձում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից պարզել՝ արդյո՞ք տեղյակ են կատարվածի մասին և արդյո՞ք կտրված ծառերն օրինական են կտրվել, թե՞ հերթական ապօրինի ծառահատումն է տեղի ունեցել ինչ-որ անձանց կողմից։ Ըստ SHAMSHYAN.com-ին հասած տեղեկությունների՝ նշված կենտրոնի նորանշանակ տնօրենը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031