Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի համար․ Արշավիր Ղարամյան

Հունվար 03,2020 21:56 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ «Ղոդս»-ի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սոլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին:

Սոլեյմանին հավատարմորեն, անմնացորդ ծառայել է իր երկրի և ժողովրդի շահերին, հետևաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի, զինվորականության և հատկապես հետախուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար:

Ցավակցում եմ հարևան Իրանի ժողովրդին և գեներալի հարազատներին…

Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ

ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

https://www.facebook.com/ArshavirGharamyanSureni/photos/a.349683779295710/478223889775031/?type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: