Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն ծառեր էր ապօրինի հատել, այլև կեղծել էր մեքենայի համարանիշերը (Տեսանյութ)

Հունվար 21,2020 23:13

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հունվարի 20-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են Այգեհովիտ գյուղի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել նախորդ շաբաթ` իրենց գյուղի հարակից տարածքից ապօրինի հատելով հինգ ակացիա: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանները պարզել են, որ ծառերը հատելուց զատ` վարորդը նաև կեղծել է մեքենայի համարանիշերը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031