Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց մեջ սերմանվել է այն գաղափարը, որ լավ տղեն ոչ թե աշխատող տղեն է, այլ ուժի և վախի հաշվին հարց լուծողը․ Ալեն Սիմոնյան

Փետրվար 02,2020 17:12 Share

Տասնամյակներ շարունակ մարդկանց մեջ դրել և զարգացրել են քրեական ենթամշակույթը: Տարիներ շարունակ այդ ենթամշակույթը զարգացրել են, որպեսզի ծառայեցնեն իրենց, որպեսզի այդ ենթամշակույթը ծնի հարյուրապետ բորենիներին, որոնք ընտրություններ կկեղծեն, հարցեր կլուծեն, պետք եկած ժամանակ կփոխարինեն պետությանը և օրենքը ՀՀ-ում:

Մարդկանց մեջ սերմանվել է այն գաղափարը, որ լավ տղեն ոչ թե աշխատող տղեն է, այլ փողի ճար անողը, որ լավ տղեն ոչ թե սովորողն է, այլ բակում պպզողը, որ լավ տղեն ոչ թե գիտնականն է, ուսուցիչը, բժիշկը, մարզիկը, այլ ուժի և վախի հաշվին հարց լուծողը: Որ ճիշտը ոչ թե պետության օրենքներն են, ուր մարդը, քաղաքացին պետք է պաշտպանված լինի և բոլորը հավասար են, այլ գողական օրենքը, ուր ով ուժեղ է, նա է ճիշտ, ով ավելի ճարպիկ է` նա է հաղթում:

Այս և էլի շատ օրինակները մեր կյանքում արհեստականորեն արմատացած կեղծ արժեքներն են, որ այսօր հաճախ հետևանք են շատ բացասական երևույթների համար, վնասում և թուլացնում են Հայաստանը: Սա է նաև բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հիմնական պատճառը, որի հետևանքով մեր երեխաներն են զոհվում:

Գիտակցենք սա, հիշենք և ամեն օր ամեն բան անենք, որ հզորանա մեր բոլորի Հայաստանը, այլ ոչ թե այդ տարածքում լյուկի վրա պպզող խուժանը: Մենք միասին կարող ենք դեռ շատ դժբախտություններ կանխել:

Ցավակցում եմ զոհված զինվորի հարազատներին:

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ

ՀՀ ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿ

https://www.facebook.com/simonyanalen/posts/2544633072330400

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829