Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովագյուղ-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար

Փետրվար 07,2020 21:35

Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններ անվամբ հայտնի հատվածն ու Ծովագյուղ-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար, իսկ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար նշված ճանապարհահատվածները դժվար անցանելի են:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829