Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՇՀԱՀ-ի լրատվականից պարզաբանում են. «Խորհրդի նախագահը իր տեղում աշխատում է»

Փետրվար 10,2020 16:34

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործի  շրջանակներում ձերբակալված ենթարկված անձանցից մեկը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նախագահ, «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն էր:

Ի դեպ, նրան եւ բուհի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին անցյալ տարի օգոստոսին շնորհվել էր ՀՀ վաստակավոր շինարարի կոչում: Պարոն Գալստյանը եւս ձերբակալվել էր Վերմիշյանի գործի շրջանակներում

Վլադ Ասատրյանի հետ կապվել չկարողացանք, եւ տեղեկությունը փորձեցինք ճշտել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից: Բուհի լրատվականից հայտնեցին, որ նման լուր չունեն, եւ այս պահին պարոն Ասատրյանն իր տեղում աշխատանքի է:

ԱԱԾ լրատվականից էլ պատասխանեցին, որ անուններ չեն հաղորդում, եւ գրավոր հարցում ուղարկելու դեպքում գրավոր կպատասխանեն, եթե նախաքնննական գաղտնիք չլինի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` ՃՇՀԱՀ կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829