Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը հասավ Վրաստան. ՌԴ-ում էլ հաստատվել է, որ երեք քաղաքացի վարակված են կորոնավիրուսով

Փետրվար 26,2020 23:52

Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնովիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Ինչպես հաղորդում է Սպուտինիկ գործակալության վրացական ծառայությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն:

Տեղեկատվության համաձայն՝ վարակվածը Վրաստանի 50 ամյա քաղաքացի է, որը նախօրեին վերադարձել  է Իրանից: Տղամարդը Վրաստան է եկել Ադրբեջանով:  Առողջապահության նախարարի խոսքով՝  վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց և այլ մարդկանց հետ շփում չի ունեցել:

Ռուսաստանում էլ հաստատվել է, որ երեք քաղաքացի վարակված են կորոնավիրուսով: Ինչպես հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, նրանք Ճապոնիայի նավահանգստում կայանած, մեկուսացված զբոսանավի ուղևորներից են և  տարհանվել են Կազան:

«Diamond Princess» զբոսանավում, ընդհանուր առմամբ գտնվել է Ռուսաստանի 24 քաղաքացի, որոնցից 8-ը տարհանվել է Կազան, 7-ը՝ Վլադիվոստոկ, մյուսները զբոսանավից դուրս էին եկել ավել վաղ կամ հրաժարվել են տեղափոխվել Ռուսաստան:

Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայութունն էլ հաղորդում է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Ադրբեջան են ժամանելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ: Տեղեկատվության համաձայն՝  վիրուսի տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանում ստեղծվել է գործողությունների հատուկ պլան, ներկայում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում՝ հսկիչ-անցակետերում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ու էդքանից յետոյ էլ Մարտի 1-ին բազմամարդ հանրահաւաք է՞ք անում: Չեմ ասում խուճապահար եղէք, գլուխներդ կորցրէք կորոնավիրուսի պատճառով, բայց ամէն դէպքում տարրական կանոնները պահէք: Էս խառը վիճակում հանրահաւաքն էր պակասում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829