Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան. «Հեղափոխությունից առաջ ընդերքը կողոպտողները տագնապ ունեին, հիմա պետական ունեցվածքի կողոպուտը կատարվում է օրենսդրորեն»

Մարտ 03,2020 17:50

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձավ Ամուլսարի խնդրին: «Ամուլսարի խնդիրը կամ հեքիաթային, կամ մղձավանջային խոշոր, ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր է, ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ սփյուռքի հայության համար: Այս առումով զարմանալի է ՀՀ կառավարության վերաբերմունքը: Ինձ բացարձակորեն չեն հուզում «Լիդիանի» մոտեցումները: «Լիդիանը» այժմ կորցրել է իր հենարանը, նրա բաժնետոմսերը զրոյական արժեք ունեն: Եվ պատահական չէ, որ երբ նրանց տնօրենին հարցրին, թե ինչ կարժենա իրենց բաժնետոմսը, պատասխանեց՝ ինչքան կտան: Տորոնտոյի դատարանը հիմա վճռում է «Լիդիանի» սնանկացման հարցը, տարբեր տեղեր նրանց նկատմամբ քրեական գործեր կան հարուցված: «Լիդիանի» միակ հենարանը ՀՀ կառավարությունն է: Ես ավելի ճիշտ կձեւակերպեի՝ Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները, որովհետեւ կան ԱԱԾ, Արդարադատության նախարարություն, շատ ու շատ այլ կառույցներ, որոնք իրականում կան, բայց գործնականում ժողովրդի շահերով զբաղված չեն:

Եթե նայենք հեղափոխություն կոչվածը, հեղափոխությունը հանքարդյունաբերության ոլորտում արեց հետեւյալը. եթե դրանից առաջ ընդերքի հարստությունը կողոպտողները ահ ու սարսափի մեջ էին եւ տագնապ ունեին, կար ընդհանուր ատելություն նրանց նկատմամբ, հեղափոխությունից հետո տագնապը վերացավ: Գողությունը, պետական ունեցվածքի կողոպուտը կատարվում է օրենսդրորեն: Այս մասին 2018 թ. հունիսի վերջերին հինգ էջանոց նամակ եմ ուղարկել մեր հարգելի վարչապետին, որտեղ ցույց է տրվում, թե ինչպիսի օրենքներով են կողոպտում, պետական գանձարանը ինչպես է դատարկվում: Այսինքն, այն հոսքերը, որ պետք է մտնեին պետական գանձարան, մտնում են մասնավորի գրպանը: Այդ մասնավորը, որ մենք շատ լավ գիտեինք՝ օլիգարխիան է, այսօր իշխանությունից իբր մեկուսացված է երեւացող մասով, բայց իրականում կողոպուտը շարունակում է շատ հանգիստ:

Տագնապը վերացել է՝ իշխանությունը կա, խոստանում է արդարություն եւ պատիժ բոլոր նրանց, ովքեր պետական գանձարանը եւ ընդհանրապես ժողովրդի ունեցվածքը կողոպտում են: Բայց մարդկանց խաբում են, նորանոր անհասկանալի տերմիններ օգտագործում եւ հարկերից ազատվում են: Օրինակ, միայն Թեղուտի համար տարեկան երկու հարկից ազատվել է: Դա այն է, որ եթե 175 միլիոն տոննա հանքաքար վերամշակեր, պետական գանձարան պետք է մուծեր $ 23,5 միլիարդ: Սակայն նրան ասում են՝ դու զրո դրամ մուծիր»,-հայտարարեց Հակոբ Սանասարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031