Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չի կարողանում անել այն, ինչ չէր կարողացել անել նաեւ Հիսուսը

Մարտ 03,2020 21:12

Թբիլիսիում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կադրային քաղաքականության մեջ տեղ գտած թերությունների մասին խոսելիս կրկին իր եւ Հիսուսի միջեւ համեմատություն անցկացրեց.

«Իհարկե, մեր կադրային քաղաքականությունը իդեալական չէ…Վերջերս, երբ խոսում էի դավաճանության եւ դավաճանների մասին, որոնք նույնպես եղել են եւ հնարավոր է՝ լինեն մեր իշխանության մեջ, մասնավորապես, իրավական համակարգում, ըստ էության դա էլ է սխալի ընդունել եւ խոստովանություն է: Բայց հետո էդ թեմայով, երբ մեկ-մեկ մտածում, տանջվում եմ, մի ձեւի օգնության է գալիս Սուրբ Գիրքը՝ Ավետարանը: Որ ասում եմ՝ դու ի վիճակի չես էնպիսի կադրային քաղաքականություն վարես, որ դավաճանություն չլինի, որքանով ես ի վիճակի ղեկավարել կառավարությունը, երկիրը, ու Սուրբ Գիրքն ինչո՞վ է օգնության գալիս. ասում եմ՝ նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ, պարզվեց, դավաճաններ կան: Էնպես որ, եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, թե որեւէ վարչապետ, կամ կոնկրետ ես կարող եմ էդպիսի քաղաքականություն վարել»,-ասաց վարչապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031