Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը հրաժարվել է մասնակցել հավակնորդների մրցաշարին

Մարտ 06,2020 20:40

Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը մեկնարկելու է մարտի 15-ին՝ Եկատերինբուրգում եւ եզրագիծը հատելու է ապրիլի 5-ին: Դրան մասնակցում են աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներ, որոնք վաստակել են այդ իրավունքը:

Սկզբնական ցուցակում էր նաեւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որը սակայն նամակով դիմել է ՖԻԴԵ՝ տեղեկացնելով, որ հրաժարվում է մասնակցել աշխարհում կորոնավիրուսի տարածվող համաճարակի պատճառով:

Ռաջաբովին անհանգստացրել է այն, որ հավակնորդների մեջ են Չինաստանի երկու գրոսմայստերներ, որոնցից մեկը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՖԻԴԵ-ն երկշաբաթյա կարանտին է անցնում Ռուսաստանում, իսկ երկրորդ գրոսմայստերը մրցավայր ժամանելու է ավելի ուշ ու միանգամից ներգրավվելու է պայքարի մեջ: Ռաջաբովը նշել է, որ նման իրավիճակը նախ վտանգում է մասնակիցների առողջությունը, ապա նաեւ խանգարելու է  կենտրոնանալուն, հետեւաբար, նաեւ՝ բացասաբար է ազդելու ընդհանուր արդյունքի վրա:

Թեյմուր Ռաջաբովին հավակնորդների մրցաշարում փոխարինելու է Ֆրանսիայի առաջատար գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031