Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Ավետիսյան. «Սննդամթերքի որեւէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ»

Մարտ 25,2020 17:13

Սննդամթերքի որեւէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ: Այսօր այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ընթացքում ասաց սննդամթերքի անվտանգության  տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նա վստահեցրեց՝ մսի կամ այլ սննդամթերքի միջոցով վարակը չի կարող տարածվել, վիրուսները ջերմային մշակմանը չեն դիմանում` արագ վերանում են:

Խանութներում հացն առանց փաթեթավորման վաճառելու մասին էլ Ավետիսյանն ասաց՝  չկա որեւէ իրավական կարգավորում, որ հացը պարտադիր պետք է փաթեթավորված լինի, սակայն շատ տնտեսվարողներ, նաեւ տեսչական մարմնի  հորդորով եւ նախաձեռնությամբ, սկսել են հացը փաթեթավորված վիճակում առաքել խանութներ. «Շատ խանութներ արդեն առանձնացրել են եւ դարակաշարեր են ստեղծել ՝ապակիով կամ պոլիէթիլենային փաթեթավորումներով: Ամենօրյա ռեժիմով ֆոտոներ ենք ստանում, որ կան նման փաթեթավորումներ: Պարզապես չգիտենք՝ փաթեթավորման հետ շփումից այդ փաթեթավորման վրա երկար կմնա՞ հարուցիչը, թե՝ ոչ, դրա համար այդ մասին դեռ ոչինչ չենք կարող ասել»:

Խանութների աշխատակիցները պարտադիր պետք է ձեռնոցով մատուցեն հացը կամ այլ սննդամթերքը, հետո այդ ձեռնոցը հանեն, հետո նոր գումարը վերցնեն, բայց միշտ չէ որ այս կանոնները պահպանվում են: Ավետիսյանի խոսքով՝ «ցավոք, կան տնտեսվարողներ, որ չեն հասկացել ցուցումների լրջությունը եւ կպատժվեն դրանք շրջանցելու համար: Հուսով եմ՝ այսօր նման դեպքի մասին կլսենք, որ տնտեսվարողը պատժվել է իր աշխատակիցներին դիմակով եւ ձեռնոցներով չապահովելու համար»:

Թե որքան հաճախ են ստուգում խոշոր առեւտրի ցանցերը, հարցին պատասխանելով Ավետիսյանն ասաց՝ սուպերմարկետներում տարին մեկ անգամ են ստուգումներ անում, լինում են դեպքեր, երբ  բողոքներ են լինում, ահազանգով են գնում ստուգման:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ՀՀ-ում մարտի 16-ից մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն, երեկվանից խստացվել եւ սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031