Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալ շաբաթ արձանագրվել է 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 141 հրդեհի. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն

Մարտ 30,2020 14:10

Մարտի 23-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 141 հրդեհի, 1 սողանքի, 2 փլուզման, 1 պայթյունի ահազանգ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթգծի հաղորդակցման ուղիներին, 5 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 57 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 68 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք. տուժել է 15 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031