Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանն ու Կրիշտիանու Ռոնալդուն ժամանակին կարճ սիրավե՞պ են ունեցել

Ապրիլ 15,2020 15:53 Share

Ջորջինայից առաջ Կրիշտիանուին դուր է եկել ոչ միայն Իրինա Շեյկը:

Բրիտանական The Sun-ը կազմել է թոփ գեղեցկուհիների ցուցակը, որոնց հետ տարբեր ժամանակներում նկատվել է պորտուգալացի ֆուտբոլիստը: Անգլիացի լրագրողները ընթերցողներին 10 տարվա վաղեմության մի մոռացված պատմություն են հիշեցրել, երբ 25-ամյա Կրիշին ընդամենը առաջին մրցաշրջանն էր անցկացնում Մադրիդի «Ռեալում»:

Եվ այսպես, 2010 թվականի ապրիլին ըստ Daily Mail-ի, Քիմ Քարդաշյանը երեք օրով մեկնել է Մադրիդ եւ հանդիպել Ռոնալդուին: Համաձայն այն ժամանակվա հրապարակումների, Քարդաշյանն ու Ռոնալդուն միասին ընթրել են ռեստորանում, միմյանց հետ վարվել շատ քնքույշ եւ անընդհատ ժպտացել են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել