Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Միսակ Լազարյանը

Ապրիլ 16,2020 23:50

Մեր տեղեկություններով,  քիչ առաջ «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Միսակ Լազարյանը։ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Միքայել Գրիգորյանի որոշմամբ նրա կալանքը վերացվել է։

Հիշեցնենք, Լազարյանը մեղադրվում է դեռևս 2011 թ. ՌԴ Ռայչիխինսկ քաղաքի՝ ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ադրբեջանցիների կողմից հրահրված վիճաբանությանը հաջորդած զինված հարձակման ժամանակ ինքնապաշտպանության նպատակով ադրբեջանցիներից մեկին պատկանող ատրճանակից ադրբեջանցուն մահացու հրազենային վիրավորում պատճառելու մեջ։

2012 թվականից Հայաստանում գտնվող Լազարյանը ձերբակալվում է 2020 թ., սահմանվում է 40-օրյա կալանք, իսկ ապրիլի 2-ին նորից դիմել էին դատարան 40 օր կալանքը երկարաձգելու համար, եւ նրան պետք է արտահանձնեին Ռուսաստանին։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930