Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԱԾ-ն Մարտակերտի շրջանում տեղակայել է 4 հատուկ անցակետ, որտեղ իրականացվում է պարեկային շուրջօրյա ծառայություն

Ապրիլ 20,2020 14:43

«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագիրը և դրա հիման վրա Պարետի կողմից ընդունված արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին որոշումը, ինչպես նաև ղեկավարվելով Ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 16-րդ կետի 8-րդ ենթակետով՝

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության տնօրենի հրամանով, Ծառայության համապատասխան ստորաբաժանումները սույն թվականի ապրիլի 15-ի ժամը 22:00-ից՝ Մարտակերտի շրջանի վարչական տարածքի հատուկ տեղամասերում տեղակայել են թվով 4 հատուկ անցակետ, որտեղ իրականացվում է պարեկային շուրջօրյա ծառայություն՝ նշված ուղղությամբ և հարակից բնակավայրերում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու և Պարետի կողմից սահմանված որոշումների պահանջներն ապահովելու համար:

▶️ Նշված գործունեության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ համագործակցում է ԱՀ Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ մյուս կառույցների հետ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930