«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե նա ինչպես է ապրիլի 29-ին հայտնվել Գավառի ճանապարհին, ինչպես է կրակոցների հետեւանքով վիրավորվել: Մասնավորապես, Վարդան Դավոյանը գնացել է Գավառի բենզալցակայան, որպեսզի իր Նիվա մակնիշի մեքենան լիցքավորի: Այնտեղ Դավոյանի մեքենան կանգնեցրել են անծանոթ մարդիկ եւ չեն թողել, որ առաջ գնա, ինչից հետո անծանոթ մի տղամարդ, նրա վզից բռնելով, իջեցրել է մեքենայից, ու հնչել են կրակոցները, որի հետեւանքով Դավոյանը ոտքի եւ որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածքներ:
Պարզվում է՝ երբ նորատուսցիները, ձողերով ու դանակներով զինված, մտել են հիվանդանոց եւ փնտրել վիրավորներին նրանց կոկորդները կտրելու համար, Վարդան Դավոյանը փրկվել է ոչ թե խմբված ոստիկանների, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի աշխատանքի ու ջանքերի շնորհիվ, այլ իր հարազատ հոր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավոյանի հայրը, տեսնելով, թե սպանվածների հարազատները ինչ են անում հիվանդանոցում պառկած մյուս վիրավորներին, իր որդուն փրկելու համար պառկել է նրա վրա եւ չի թողել, որ դանակի կամ երկաթների հարվածները հասնեն որդուն՝ այդպիսով ինքը` հայրը վնասվածքներ ստանալով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































