Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Կորոնավիրուսը փոփոխված աշխարհի հետևանքներից մեկն է»

Մայիս 05,2020 22:44

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Features Studio քննարկումների հարթակի հետ կազմակերպում է վեբինարներ COVID-19 համավարակի վերաբերյալ։ Երեքշաբթի վեբինարին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն, դոկտոր Արմեն Օրուջյանը։

«Մենք պետք է փորձենք վերլուծել, թե ինչու սա պատահեց»,- ասաց Արմեն Սարգսյանը նշելով, որ աշխարհը փոխվում էր անկախ կորոնավիրուսից. «Կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ։ Կորոնավիրուսը փոփոխված աշխարհի հետևանքներից մեկն է»։

Արմեն Սարգսյանի խոսքերով՝ աշխարհը այնպիսին չի լինի, ինչպես նախկինում կարծում էինք. «Եթե հետազոտողի տեսանկյունից ենք նայում, կորոնավիրուսը նաև թեստ է անհատի համար, թե ինչպես նա կվարվի, թեստ է ընտանիքի համար, որն ապրում է փոքր բնակարանում։ Ինչպես մեր ընկերներից մեկն է ասում, թեստ է, թե ինչպիսինն է քո հարևանը։ Ես դա կարդացել եմ, լավ գաղափար է։ Թեստ է, թե ընկերները ինչպես կկարողանան միասին աշխատել, թեստ է, թե որքան ես հարգում քո ծնողներին, ինչպես ես նրանց խնամում, նրանց մասին հոգ տանում, կամ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Սա մարդասիրության թեստ է, սա մշակույթի թեստ է, սա թեստ է բիզնեսների համար, որոնք սաստիկ տառապում են։ Սա թեստ է բիզնես համայնքի յուրաքանչյուր առաջնորդի համար, սա գոյատևման թեստ է կարիքավոր ընտանիքների համար, սա թեստ է կառավարությունների համար, սա նաև թեստ է միջկառավարական հարաբերությունների համար»։

Արմեն Սարգսյանը օրինակ բերեց Սիրիայի իրավիճակը, երբ նախկինում լուրերի բոլոր թողարկումները անդրադառնում էին Սիրիային, իսկ այժմ Սիրիայի մասին գրեթե հիշատակումներ չեն լինում, հիմնական նորությունները կորոնավիրուսի մասին են. «Իմ եզրակացությունն այն է, որ աշխարհը փոխվել է, և եթե մենք ուզում ենք հաջողել, մենք պետք է փոխենք ինքներս մեզ»։

Post-pandemic world order: transformation scenarios

🔴 Online webinar “Post-pandemic world order: transformation scenarios”Panelists:📍 H.E. Dr. Armen Sarkissian, President of the Republic of Armenia📍 Armen Orujyan, PhD, Founding CEO, Foundation for Armenian Science and Technology (FAST)🔴 «Աշխարհը պանդեմիայից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» վեբինարԲանախոսներ՝📍 Ն․Գ․ Հայաստանի Հանրապետության նախագահ, դոկտոր Արմեն Սարգսյան📍 FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն, դոկտոր Արմեն ՕրուջյանՀայերեն թարգմանությունը հասանելի է միայն ZOOM-ով, խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով ՝ 👉 https://bit.ly/2YAvYJ6: Կամ կարող եք դիտել ձայնագրությունն ավելի ուշ:

Gepostet von FAST – Foundation for Armenian Science and Technology am Dienstag, 5. Mai 2020

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031