Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյանը պատասխանեց «բա Սերժի վախտ ինչի՞ չէիր խոսում» հարցին

Մայիս 05,2020 23:33

«Ինձ ուղղված հարցերի խմբից առաջին հարցադրումը հետեւյալն է՝ բա Սերժի վախտ ինչի՞ չէիր խոսում…ժողովուրդ, Սերժի վախտ խոսում էր երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ կեսը սուտ էր ասում, այն մյուս կեսն էլ, քանի որ ինքը մորուքով եկավ եւ նոր կյանք սկսեց, մենք պարտավոր էինք մոռանալ: Սա կես-կատակ»,-«ֆեյսբուքյան» էջում հրապարակված տեսանյութով այսօր հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա շարունակեց. «Իսկ իրականում ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ երկու պաշտոն: Եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, հետո՝ դեսպան: Առաջին մասով, անկեղծ լինենք, դու ճանաչո՞ւմ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նման պաշտոն: Իհարկե՝ ոչ: Նա խոսո՞ւմ է. ես չեմ տեսել: Երկրորդ մասով, երբ ես դեսպան էի, ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր: Ես մտածել եմ, որ ես պետք է աշխատեմ եւ իմ ուղիղ պարտականություններով զբաղվեմ: Կարծում եմ՝ ես դա լավ եմ արել, խոսել եմ քիչ, բայց դեսպանի առաքելության ժամանակ բավականին շատ խոսել եմ այդ հարցերի շուրջ»:

Երկրորդ հարցադրումը, որը հնչում է, Միքայել Մինասյանի բնորոշմամբ, այսպիսին է՝ եթե դու արդար ես, ազնիվ ես, եւ չկա փաստ, արի ու ապացուցի քո ազնվությունը: Մինասյանը շեշտեց. «ՀՀ-ում չկա արդարություն եւ արդարադատություն, եւ ես վստահ եմ, որ դուք դա գիտեք: Կարող է՝ դուք դեռ դրան չէք հանդիպել, բայց ես վստահ եմ, որ դա ամենուր է: Նիկոլ Փաշինյանն ինձ վաղուց արդեն նշանակել է մեղավոր: Այն մարդիկ, որոնք կատարում են նրա ուղիղ հանձնարարականները, պատրաստված են՝ ինձ կալանավորելու եւ ձերբակալելու՝ առանց ինձ խոսելու հնարավորություն անգամ տալու: Անկեղծ, եթե դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք…իհարկե, ոչ: Ես գալու եմ, որովհետեւ ինձ համար ծանր է ապրել ՀՀ-ից դուրս՝ իմանալով, որ իմ ընկերները, ընտանիքի անդամները ՀՀ-ում ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Նրանց տները խուզարկվում են, նրանք հարցաքննվում են, բայց գիտեն, որ սա իմ ընտրած ճանապարհն է, ու հասկանում են ինձ, ես էլ նրանց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031