Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Մայիս 14,2020 11:31

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը:

Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ:

7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031