Լրահոս
Օրվա լրահոսը

Վորոնեժում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը, որը բերվել է Հայաստանից. EADaily

Մայիս 18,2020 22:33

ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում բռնագրավել են մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը, որը բերվել էր Հայաստանից: Այս մասին հաղորդում է  EADaily-ն: Նշվում է, որ ապրանքը կալանավորել են  տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները և ուղարկել այն փորձաքննության:

Տեղեկատվության համաձայն՝ Վորոնեժի օդանավակայանի մոտակայքում մի քանի տասնյակ տոննա կշռող ծխախոտը բեռնատարներով պետք է տեղափոխվեր Ստավրոպոլ: Որոշ տվյալների համաձայն՝ բեռը Հայաստանից Վորոնեժ է հասել մայիսի 9-ին: Այլ մանրամասներ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բոյլերնայա» Telegram-ալիքը հաղորդել էր, որ ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ, որը Հայաստանից Աֆղանստան էր տեղափոխվում ՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։

 

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031