Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության ճամբարակի և Դիլիջանի բաժինների թվով 6 աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները

Մայիս 23,2020 17:15
dataxazutyun

Հաղորդագրությամբ հայտնել էինք, որ ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էին ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված ոստիկանական հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողություններում փայտանյութի հնարավոր ապօրինի տեղափոխման հետ կապված որոշակի կոռուպցիոն ռիսկերի առկայության և դրանով պայմանավորված՝ հանցավոր արարքների կատարման համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին:

Այդ կապակցությամբ, ելնելով ապօրինի անտառահատման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հանցավոր դրսևորումները կանխելու հրամայականից, ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ նշված հենակետերում նման դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, խախտումների պատճառները պարզելու, դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով:

Արդյունքում, ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված գրության, Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն, որով պարզվել է, որ նշված պահակետերում ծառայություն իրականացնելու ժամանակ ՀՀ ոստիկանության ճամբարակի և Դիլիջանի բաժինների թվով 6 աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Նշված ծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, միջոցներ են ձեռնարկվել Ոստիկանության նշված մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ:

 

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031