Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան. Ծխախոտ են արտահանել Աբխազիա

Մայիս 23,2020 22:24

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր էջում հրապարակել է իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական թողարկումը։

Սկզբում նա նշեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությունը համարել էր թշնամական կառույց, և արդեն վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ում արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար է նշանակել Արտակ Քամալյանին. «Արտակ Քամալյանին արագ շնորհվեց Հայաստանի քաղաքացիություն, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականի օգոստոսին, և Արտակը նշանակվեց ԵԱՏՄ նախարար։ Դուք կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի Արտակ Քամալյանը նախորդ մեր խոսակցությունների հետ։ Մի օր վստահ մենք բոլորս կիմանանք, որովհետև Արտակ Քամալյանը մեծացել է, աշխատել է և իր հասուն կյանքի ամբողջ գործունեությունը անցկացրել է մեզ համար արդեն շատ հարազատ դարձած, հայկական բիզնեսի կենտրոն դարձած ռուսական քաղաքում՝ Վորոնեժում»։

Միքայել Մինասյանը հավելեց, որ մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով լի նոր չվերթ է մեկնում արդեն Սոչի, Ռուսաստան, և ամեն ինչ եղել է օրենքի տառին համապատասխան, որ ծխախոտը արտահանեն Աբխազիա. «Մի փոքր նյուանս են մոռացել, որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Աբխազիան՝ որպես ինքնիշխան երկիր։ Եվ Հայաստանի Հանրապետության փաստաթղթերի մեջ չկա այդպիսի միջազգային սուբյեկտ, ինչպիսին է Աբխազիան։ Հետևաբար հարց՝ ո՞ւր եք արտահանում, մի երկիր, որը չկա՞։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ փող աշխատելու մոլուցքը անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրահանգները կատարել, «Աբխազիա»-ին ավելացնում են ստորակետ և «Վրաստան»՝ ստեղծելով դիվանագիտական մեծ խնդիր»։ 

Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան

Gepostet von Mikayel Minasyan am Samstag, 23. Mai 2020

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031