Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 19։00-ին

Մայիս 24,2020 10:00

Հայտնում ենք, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 19։00-ին։

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերահաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 25-ին ժամը 09։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հերթագրված քաղաքացիների ցուցակը՝ հղումով։

Հաշվառումը կմերնարկի մայիսի 25-ին, ժամը՝ 16։00-ին։

ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

||| ԿԱՐԵՎՈՐ❗️Հայտնում ենք, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան…

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Samstag, 23. Mai 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031