Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Քանի հնարավորություն ունենք բարձր գներով ինչ-որ մի բան վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք»

Մայիս 26,2020 17:20

«Օտարման գործընթացին կողմ ենք, բայց մի տեսակ չափից շատ է քաղաքապետարանի հողամասերի գինը բարձր»,-այսօր այս մասին Երեւանու ավագանու նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն օրակարգի՝ «Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրում» փոփոխություն անելու հարցի քննարկման ժամանակ:

Հարությունյանի խոսքով. «Մենք մեր ենթակայության տակ չունենք այդքան հողամասեր, մի տեսակ երկրորդական շուկայի գինը արհեստական փուչիկ ենք փչում: Օրինակ` Աջափնյակում քաղաքապետարանը հող է վաճառում աճուրդով, բոլորը խոսում են՝ եթե քաղաքապետարանն է այս գնով վաճառում, դե պատկերացրեք: Կարծում եմ՝ արհեստական թանկացումներ պետք չէ անել, մանավանդ, որ 2021 թվականից գները բարձրանալու են»:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ի պատասխան ասաց. «Մեր եկամուտների մասին է խոսքը, մենք պետք է մեր տարածքներից մաքսիմալ մեծ եկամուտ ունենանք: Ուզում եմ, ցավոք սրտի, վստահեցնել, գները՝ թե՛ անշարժ գույքի, թե՛ հողերի, մեծ անկում են ապրելու մոտակա ժամանակաշրջանում: Այնպես որ, քանի հնարավորություն ունենք բարձր գներով ինչ-որ մի բան վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031