Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքա՞ն պետք է հանդուրժենք դեռ. ահազանգ՝ Աբովյանի ծննդատանը տիրող վիճակից, որտեղից օրեր առաջ Երեւան տեղափոխված նորածինը մահացել էր. Shamshyan.com

Մայիս 28,2020 15:00

Shamshyan.com-ն ահազանգ է ստացել Աբովյան քաղաքի բնակչուհի Կարինե Արզումանյանից, ով ներկայացրել է Աբովյանի բժշկական կենտրոնի ծննդատանը տիրող իրավիճակը՜ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում զանգահարած կինն ասում էր. «Մայիսի 15-ի լույս 16-ին, ժամը 3-ի սահմաններում, աղջկաս ցավերով տանում ենք ծննդատուն, ցերեկը ժամը 2-ին ծննդկանի ջրերը գնում են։ Իմ իմանալով՝ պետք է 4 ժամ հետո արհեստական ցավ տային կամ՝ Կեսարյան հատում, բայց ոչ մի բան չեն անում, բռնում, նոպա են սրսկում, որը հակացուցված է: Երեկոյան 20:00-ին աղջիկս ծննդաբերում է, այսինքն 6 ժամ պտուղը առանց ջրերի մնում է ներարգանդային կյանքում, երեխան կղանք է անում արգանդում, որը մնացորդ պտղաջրերի հետ առաջացնում է տոքսիկ, որը երեխան կուլ է տալիս, ինչ արդյունքում բալիկի թոքերը փքվում են»,-ասաց ծննդկանի մայրը:

Ծննդկանի մոր խոսքով՝ միայն երջանիկ պատահականություն է, որ իր աղջիկն ու թոռնիկը ողջ են մնացել. «Սա ուղղակի հրաշք էր, որ թե աղջիկս փրկվեց, թե մեր պուճուրիկը, բայց ամսի 23-ի դեպքը տեսանք բոլորս… նույն սիմպտոմներն էր, ինչ մեզ էին ասել։ Ինչքա՞ն պետք է հանդուրժենք դեռ, ես պետք է պայքարեմ այնքան, որ հաջորդ անգամ որեւէ հղի չքաշի այն, ինչ մենք ենք քաշել: Ես խնդրում, աղաչում ու հորդորում եմ, որ տեր լինեն այս հիվանդանոցում տիրող վիճակին: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ, բարձրաձայնելու եմ, ցուցմունքներ եմ տալու: Պատրաստ եմ նաեւ ցուցմունք տալ նաեւ վերջին՝ մահվան ելքով դեպքով, որ իմ երեխան էլ է նույն սիմպտոմներն ունեցել, եւ զուտ պատահականություն էր, որ աղջիկս փրկվեց»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031