Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հավելյալ պարզաբանում 20-ամյա հղիի մահվան հանգամանքների վերաբերյալ

Օգոստոս 27,2022 19:59

«Վանաձոր» բ/կ-ից ուղեգրված հղի Մերի Գրիգորյանի վիճակն ընդունվելիս՝ հենց ընդունարանում, գնահատվել է ծայրահեղ ծանր և անմիջապես ինստիտուտ է հրավիրվել ՀՀ ԱՆ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի գծով խորհրդատու Անատոլի Գնունին։

Նրա գլխավորությամբ և ՎԱՊՄԳՀԻ լավագույն մասնագետների մասնակցությամբ շտապ հրավիրվել է կոնսիլիում, ըստ որի՝ «Հիվանդը բերվել է ՎԱՊՄԳՀԻ Վանաձորի շտապ օգնության մեքենայով 25/08/2022, ժամը 11:00-ին՝ հղիություն 24-25 շաբաթական, պտղի ներարգանդային մահ, ընդունարանում արձանագրվել է կոմատոզ վիճակ, սուր սիրտ-թոքային անբավարարությամբ։ Ընդունարանից անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Համաձայն շտապօգնության բժշկի գրառման՝ պացիենտը ճանապարհին գանգատվել է կրծքավանդակի շրջանի սուր ցավերից և ունեցել է գիտակցության կորուստ, որը վերականգնվել է իրականացված միջոցառումներով։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարանում, շտապ օգնության բժշկի ներկայությամբ, պացիենտը կրկին ունեցել է գիտակցության կորուստ։ Վերջինիս ներկայությամբ վերակենդանացման բաժանմունքում իրականացվել են վերակենդանացման միջոցառումները, պացիենտը միացվել է արհեստական շնչառության ապարատին, կատարվել է աջ արտաքին լծային և պերիֆերիկ երակների կատետերիզացիա, իրականացվել է ինֆուզիոն և կարդիոտոնիկ թերապիա»։

ՀՀ ԱՆ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի գծով խորհրդատու Անատոլի Գնունու գլխավորությամբ հրավիրված կոնսիլիումի ընթացքում ուսումնասիրվել են իրականացված հետազոտությունների տվյալները, որոնք վկայում են հղիի բազմաօրգանային անբավարարության մասին։

Ժամը 12:45-ին արձանագրվել է հղիի կենսաբանական մահը։ Մ․ Գրիգորյանը ՎԱՊՄԳՀԻ-ում գտնվել է ընդամենը 1 ժամ 45 րոպե։
Մեր ցավակցությունը երիտասարդ կնոջ հարազատներին ու մտերիմներին, մնում է զերծ մնալ կամայական մեկնաբանություններից և սպասել քննչական գործողությունների ավարտին։

ՎԱՊՄԳՀԻ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031