Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրուսի դեմ ենք կռիվ տալիս, իսկ որոշ պսեւդոընդդիմադիրներ մետ ոտի տակ են ընկնում». Հրաչ Հակոբյան

Հունիս 06,2020 17:35 Share

«Մենք միշտ տարբեր հարցեր ենք քննարկում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Տեղեկացնենք, որ խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հերթական փակ նիստն է անում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Գագիկ Ծառուկյանի երեկվա՝ կառավարությանը քննադատող հայտարարությունը կա՞ օրակարգում: Հակոբյանն ասաց, որ չգիտի, օրակարգին ուշադիր չի եղել: Հակոբյանը նշեց, որ հիմա չի ուզում Ծառուկյանի հայտարարության մասին խոսել. «Իր եւ մնացած պսեւդոընդդիմադիր քաղաքական ուժերի՝ այս օրերին հնչող հայտարարությունները հիմա չեմ ուզում մեկնաբանել»:

Պատգամավորը շարունակեց. «Դրանց գնահատականը տալիս է ժողովուրդը՝ որակումներ տալով, ընդհուպ մինչեւ «դավաճաններ», որովհետեւ նման իրավիճակում, երբ աշխարհը կռիվ է տալիս համավարակի դեմ, մենք համավարակի դեմ կռիվ ենք տալիս, իսկ մեր ոտի տակ են ընկնում որոշ պսեւդոընդդիմադիրներ, եւ ստիպված ենք ճանապարհը մաքրել, որ մեր գործն անենք, շարունակենք պայքարել կորոնավիրուսի դեմ, ոչ թե նրանց դեմ, որոնք գալիս են եւ, կներեք, ոտի տակ ընկնում: Հանրությունը լավ գիտի, թե ինչի համար են նրանք դա անում՝ իրենց միլիոնները պահելու, ապօրինի ճանապարհով ձեռք բերած գույքը պահելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930