Լրահոս
Օրվա լրահոսը

Ի սկզբանե մարդկանց մոտ անլուրջ վերաբերմունք ստեղծելու փոխարեն, պետք էր ստեղծել հենց այն վերաբերմունքը, որը հիմա փորձում են ահռելի ռեսուրս ներդնելով ստանալ. Արման Սաղաթելյան. «Հրապարակ»

Հունիս 18,2020 12:08

Համավարկի դեմ իշխանության պայքարի տեղեկատվական մասի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի հետ՝ հարցնելով, թե ինչ դիրքորոշում ունի ինքը արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս մեկ ամսով և 3-րդ ժամկետով երկարաձգելու՝ կառավարության որոշման վերաբերյալ։

– Դուք նշել եք, որ առաջինը արված հայտարարությունները ավելի ազդեցիկ են, քան հետագայում արվածները՝ նկատի ունենալով համավարակի տարածման սկզբնական շրջանում վարչապետի և կառավարության այլ ներկայացուցիչների արված հայտարարությունները՝ «կորոնավիրուսը ամենևին էլ վտանգավոր չէ», «այն ո՞ւմ շունն է» և այլն։ Այս փուլում հնարավո՞ր է ճիշտ քարոզչություն տանել, որպեսզի կառավարության հորդորները ավելի լուրջ ընկալվեն։

– Գիտեք՝ դա հնարավոր է ցանկացած պահին անել, բայց, ինչպես ես նշեցի, ինչպես պնդում են գիտական տեսությունները, իրենք այլևս այդ արդյունավետությունը ունենալ չեն կարող, որքան որ արդյունավետ կլիներ առաջին հաղորդակցումն ու ճիշտ դրվածք դնելը՝ համավարակի տարածման վերաբերյալ, և հանրության շրջանում ճիշտ ընկալում ձևավորել ստեղծված իրավիճակի կամ գալիք վտանգի նկատմամբ։ Անշուշտ, այս վերջին ժամանակահատվածում պարունակությամբ, կարծես թե, ամեն ինչ նորմալ է, բայց այն ժամանակավրեպ է և այլևս արդյունավետ չէ, որովհետև դա պետք էր անել ի սկզբանե։ Ի սկզբանե մարդկանց մոտ անլուրջ տպավորություն և վերաբերմունք ստեղծելու փոխարեն, ստեղծել հենց այն վերաբերմունքն ու դրսևորումը, որը հիմա փորձում են ամեն գնով և ահռելի ռեսուրս ներդնելով ստանալ, և, կարծես թե, այդքան էլ լավ չի ստացվում։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930