Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքական համակարգն օտարերկրյա գործակալներից զերծ պահելու փորձված և արդյունավետ գործիքը լյուստրացիան է. Պահպանողական կուսակցություն

Հունիս 18,2020 19:07

Պահպանողական կուսակցությունն ի գիտություն ընդունելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 17-ին Ազգային Ժողովում հնչեցրած՝ «Այս դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրի չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի» հույժ պատասխանատու և օրահունչ արտահայտությունը, հայտարարում է, որ Հայաստանի քաղաքական համակարգն օտարերկրյա գործակալներից զերծ պահելու փորձված և արդյունավետ գործիքը Լյուստրացիան է, որով անցել են երբեմնի բախտակից բազմաթիվ պետություններ։

Պահպանողական կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել ՀՀ իշխանությունների՝ քաղաքական համակարգից օտարերկրյա գործակալներին հեռացնելու, նրանց մուտքը քաղաքական համակարգ օրենսդրորեն թույլ չտալու նախաձեռնություններին։ Մասնավորապես՝ պատրաստակամություն է հայտնում աջակցել օրենսդրին՝ «Լյուստրացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծերի մշակման և հիմնավորման աշխատանքներում։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930