Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գործընկեր նախարարներից որեւէ մեկը սեռական փոքրամասնություն ներկայացնող ակտիվիստների հետ չի հանդիպում». Տոնոյանը՝ ԲՀԿ-ի ու «Իմ քայլի» արժեքների մասին

Հունիս 22,2020 23:03

Օրերս «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնի մոտ ԲՀԿ-ի ու Ծառուկյանի մասին ասաց. «Պարզ է, որ մենք իրար հետ արժեքաբանական առումով անհամատեղելի ենք, որովհետեւ մենք կազինոներ ու ցեմենտի գործարաններ չունենք, սարի գլխին՝ դղյակ, դղյակի գլխին՝ դղյակ, դղյակի գլխի դղյակի գլխին՝ Բենթլիներով ու Ռոլս ռոյսերով լի գարաժներ չունենք, մեր տներում արջերի լեշեր չունենք փռած՝ բա ժողովուրդը սոված ա: Իրար հետ հանդիպելու ու պայմանավորվելու բան չունենք, քանի որ մենք անտառաճանաչ դեգեներալներ ու սավանաներում սատկած առյուծներ քշող չենք»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում իրենց արժեքային համակարգի տարբերությունների մասին մեր հարցին ի պատասխան՝ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց. «Այո, մենք ունենք արժեքային համակարգի շատ մեծ տարբերություններ: Մեր գործընկեր նախարարներից որեւէ մեկը սեռական փոքրամասնությունների համայնք ներկայացնող ակտիվիստների հետ չի հանդիպում եւ այնուհետեւ հպարտությամբ նկարներ չի հրապարակում: Մեր շրջապատում գտնվող որեւէ մեկը այսպես տրանսգենդերների ազատ զբոսանք կառավարության մերձակայքում չի կազմակերպում: Մեր շրջապատից որեւէ մեկը տիտղոսակիր մարզիկին ասֆալտին չի փռում: Եթե իրենցը մարզիկին ասֆալտին փռելն է, մերը, մասնավորապես՝ պարոն Ծառուկյանինը, որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, նրանց հնարավորություն ընձեռելը, սատարելը, միջազգային ամենաբարձր աստիճաններում պատվով հանդես գալու հնարավորություն ընձեռելն է: Այո, իսկապես մենք ունենք արժեքային շատ մեծ տարբերություններ, դրանում իմ գործընկերը ճիշտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930