Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հանդիպմանը

Հունիս 28,2020 17:47 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր «Ռոման» Իտալիայի «A» սերիայի 28-րդ տուրում «Սան Սիրո» ստադիոնում հյուրընկալվում է «Միլանին»:

Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղից առաջ հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հանդիպմանը: «Հենրիխ Մխիթարյանը բացի մկանային թեթեւ հոգնածությունից, այլ խնդիր չունի»,-ասել է նա:

«Ռոման» 27 տուրից հետո վաստակել է 48 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: «Միլանը» 39 միավորով  7-րդն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել