Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի համավարակը չի ավարտվել, պետք է զգուշություն ցուցաբերել. ԱՀԿ

Հունիս 30,2020 12:23

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում առավելագույն զգուշություն ցուցաբերել, քանի որ կորոնավիրուսի համավարակը հասել է իր գագաթնակետին: «Մեզ հասկանալի է որքան հնարավոր է շուտ նորմալ կյանքին վերադառնալու ցանկությունը, բայց նաև գիտակցում ենք, որ ոչ մի բան չի ավարտվել: Այո, մի շարք երկրներում դրական արդյունքներ են գրանցվել, բայց իրականում համավարակի ալիքը միայն ուժեղանում է»,-ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը:

Ինչպես հաղորդում է Euronews-ը, մայիսի 30-ի դրությամբ Միացյալ Թագավորությունում վարակվածների թիվը կազմել է շուրջ 312 հազար մարդ, կորոնավիրուսի փոխանցման մակարդակը երեք անգամ ավելի բարձր է, քան համավարակի գագաթնակետի ժամանակ: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մեթ Նենկոկը: Իսկ Սերբիայում, որտեղ հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր չէր, գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների թվի աճ:

Միացյալ Նահանգներում, որտեղ վարակվածների թիվը մոտենում է 2 միլիոն 700 հազար, մի շարք նահանգների ղեկավարներ մտադիր են փակել լողափերը առաջիկա հանգստյան օրերին, երբ երկրում նշելու են Անկախության օրը:

Մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսն ամենաարագը տարածվում է այն երկրներում, որտեղ ինքնամեկուսացման ռեժիմը չեղարկվել է ավելի շուտ, քան թույլ էր տալիս համաճարակաբանական իրավիճակը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930