Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաս օգնել է այդ կնոջը, սպասել, մինչեւ գա ՃՈ-ն». Հովիկ Աղազարյանը՝ որդու մասնակցությամբ վրաերթի մասին

Հուլիս 04,2020 18:51

«Տղաս ընդունում է, որ մեղավոր է, բայց համաձայն չի եղել փորձաքննության եզրակացության հետ առ այն, որ տուժածին միջին աստիճանի վնասվածք է պատճառվել: Նա բողոքարկել է, բայց փորձաքննությունը հաստատել է, որ միջին աստիճանի մարմնական վնասվածքներ են, եւ այդ եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր որդու՝ Իվան Աղազարյանի մասնակցությամբ 2019թ.-ին տեղի ունեցած վրաերթին, որից մի կին է տուժել, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հիշեցնենք, որ գործը դատաքննության մեկնարկի փուլում է:

«Տղաս օգնություն է ցույց տվել, սպասել, մինչեւ գան ՃՈ աշխատակիցները, հետո էլ ցուցաբերել է այդ պահին եւ հետագայում անհրաժեշտ օգնությունը: Արցախի պողոտայում կինը փողոցն անցել է չթույլատրված հատվածում, իսկ տղաս հետընթաց շարժում կատարելիս ուշադրություն չի դարձրել այդ հատվածին, եւ տեղի է ունեցել բախումը: Բայց, բոլոր դեպքերում, տղաս ճանապարհային երթեւեկության կանոններ է խախտել»,-փաստեց պատգամավորը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031