Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հետ անդամակցության հարցով բանակցությունները պատմական սխալ էին. ԵԺԿ

Հուլիս 09,2020 16:12

Եվրամիությունը պետք է դադարեցնի Թուրքիայի հետ բանակցությունները անդամակցության հարցով, քանի որ այդ բանակցությունները դարձել են պատական սխալ: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը՝ Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ:

«Թուրքիային ԵՄ ընդունելու մասին բանակցությունները պատմական սխալ էին, որը միայն հիասթափություն առաջացրեց Թուրքիայում և երկիրը չմոտեցրեց ԵՄ-ին: Մենք պետք է դադարեցնենք անդամակցության մասին բանակցությունները Թուրքիայի հետ և մշակենք նոր իրավական հիմք՝ այդ երկրի հետ մեր հարաբերությունների համար… Այո, մենք ունեցել ենք համագործակցություն Թուրքիայի հետ և շարունակում ենք ունենալ շահեր, բայց մեր վերաբերմունքն այդ երկրի հանդեպ փոխվել է»,-հայտարարել է նա՝ դիմելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելին:

Վեբերը շեշտել է, որ Թուրքիան գնալով ավելի է հեռանում Եվրամիության արժեքներից: Բորելն իր հերթին ընդունել է, որ կա որոշակի լարվածություն Թուրքիայի հետ հարաբերություններում, բայց նաև նշել է, որ Եվրամիությունը «շարունակում է մի շարք ընդհանուր շահեր ունենալ Անկարայի հետ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031