Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Քլամար քաղաքի փոխքաղաքապետ վերընտրուած է հայազգի Սերժ Քէհեայեանը․ «Գանձասար»

Հուլիս 11,2020 17:46 Share

«Գանձասար» – Յուլիս 2020-ին Ֆրանսայի տարածքին տեղական ինքնակառավարման մարմիններու վերջին ընտրութիւններուն հանրապետական կուսակցութեան ցանկով հայահոծ Քլամար քաղաքի փոխքաղաքապետ վերընտրուած է հայազգի Սերժ Քէհեայեանը:

Անցնող վեց տարիներուն ան կը զբաղեցնէր նոյն պաշտօնը:
Ան ծնած է Փարիզ 1968-ին, իր մասնագիտական ուսումը ստացած է Փարիզի քաղաքագիտութեան բարձրագոյն դպրոցին մէջ, ուրկէ վկայուած է Մէթղիս Տէօ Տուա (Metrise de Droit) վկայականով:
Ան որդին է Քլամար քաղաքի երբեմնի վաստակաւոր փոխքաղաքապետ հանգուցեալ Կարապետ Քէհեայեանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել