Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները հրաժարվել են պատասխանել հարցին, թե ինչ հիմքով են բերման ենթարկում «ՎԵՏՕ» շարժման 7 անդամներին

Հուլիս 13,2020 14:34

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Այսօր՝ հուլիսի 13-ին, Խոր Վիրապ վանական համալիրից մեծաքանակ ոստիկանական ուժեր, բռնի ուժ կիրառելով, ապօրինի բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Մելքոնյանին, Աննա Հակոբյանին, Սասուն Մալյանին, Ալբերտ Ունուսյանին, Մհեր Ալմոյանին, Անի Հովհաննիսյանին, ով հանդիսանում է նաև Analitik.am լրատվականի գլխավոր խմբագիրը, և տեղում գտնվող այլ քաղաքացիների։

Այս պահին 15 քաղաքացի բերման է ենթարկվել Արարատի մարզի բաժիններ։

Ոստիկանները հրաժարվել են պատասխանել հարցին, թե ինչ հիմքով են բերման ենթարկում «ՎԵՏՕ» շարժման 7 անդամներին։

Այս ձերբակալությունները միանշանակ ապօրինի և անհիմն են, հրահանգավորված են քաղաքական իշխանությունների կողմից և նպատակ են հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը։

Կոչ ենք անում լրագրողներին և իրավապաշտպաններին արձագանքել տեղի ունեցող ապօրինի իրադարձություններին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031