Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Խանդանյան. Շատ հաճախ կրկնվում է Նաիրա Զոհրաբյանի այնպիսի վարքը, որը խիստ կասկածներ է տալիս նրա եւ մարդու իրավունքների պաշտպանության միջեւ կապ գտնելու շուրջ. «Հրապարակ»

Հուլիս 14,2020 12:45

Վերջին օրերին արշավ է սկսվել ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այլեւ նրա զինակիցների նկատմամբ։ Նրանց դեմ գործեր են հարուցվում, նրանց տներում խուզարկություններ են ընթանում, նրանց հրավիրում են հարցաքննությունների։ Անգամ ձայնագրում են նրանց մասնավոր խոսակցությունները եւ տարածում համացանցում։ Հատկապես թիրախավորված են ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։ Երկուսին էլ զանգում, սադրում են, հունից հանում եւ ձայնագրում նրանց խոսքն ու տարածում համացանցում։ Նաիրա Զոհրաբյանը մի սփյուռքահայ կնոջ հետ զրույցում հունից դուրս գալով՝ նրան հանդիմանել է, թե «մի կտոր լափի համար» հայրենիքից հեռացել եք։

Այս խոսակցության տարածումից հետո նրա դեմ արշավ սկսվեց, հատկապես՝ սփյուռքահայերի կողմից։ Դրանով հող նախապատրաստեցին, որպեսզի իշխանական մեծամասնությունը նրան հեռացնի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«Իմ քայլը» պատրաստվո՞ւմ է ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորել՝ ԲՀԿ-ական պատգամավորների վարքը քննարկելու նպատակով, տեղեկություններ կան, որ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնելու ծրագիր եք մշակել՝ հարցրինք իմքայլական Սարգիս Խանդանյանին։

– Քննարկումներ կան ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու գաղափարի շուրջ, մեր գործընկերներ Սիսակ Գաբրիելյանն ու Լիլիթ Մակունցն են նախաձեռնողները, եւ, հավանաբար, մոտ ապագայում նախագիծ կդրվի շրջանառության մեջ՝ առհասարակ էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը կգործի մշտապես, ինչպես  նախկինում էր։ Ինչ վերաբերում է կոնկրետ պատգամավորների հետ կապված հանձնաժողով ստեղծելուն, նման որոշում դեռեւս չկա։ Իսկ Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախաձեռնություն խմբակցությունում թեեւ չկա, բայց  մտահոգություններ միշտ կան։ Շատ հաճախ կրկնվում է Նաիրա Զոհրաբյանի այնպիսի վարքը, որը խիստ կասկածներ է տալիս նրա եւ մարդու իրավունքների պաշտպանության միջեւ կապ գտնելու շուրջ։ Այդ հարցն օրակարգում չկա, բայց քննարկման արժանի հարց է։

– Իսկ վերջին զարգացումները, մասնավորապես՝ համացանցում լայն տարածում գտած խոսակցությունները, նման մտահոգություններ առաջացնո՞ւմ են, թե՞ ոչ։

– Հենց ամենասկզբից էլ այդ մտահոգություններն առաջացել են։ Երբեմն-երբեմն Նաիրա Զոհրաբյանի  ֆեյսբուքյան էջը նայելիս ապշում ես, որ այս մարդը կարող է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել, որովհետեւ ինքը, մարդկանց որ չի սիրում, կարող է հոգեկան հիվանդ անվանել կամ այլ որակումներ տալ, որն իսկապես զգայունության եւ էթիկայի խնդիր է եւ մտահոգություններ է առաջացնում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031