Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանը՝ «Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին»

Հուլիս 30,2020 23:15

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր մամուլում լուր տարածվեց, որ ԱԱԾ-ն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ սկսել է քրեական հետապնդում։ Հաշվի առնելով մամուլից ստացվող բազմաթիվ հարցումները անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը.

Փաշինյանի ձեռքերում հայտնված իրավապահ համակարգը վաղուց է ապացուցել, որ իր հիմնական գործառույթը դարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրահանգով քաղաքական հետապնդումների ենթարկելը։

Միանշանակ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում։ Նախապատրաստելով շինծու և ծիծաղելի նյութեր՝ քաղաքականացված և այդպիսով կործանված իրավապահ համակարգը քաղաքական հետապնդման հերթական հանձնարարությունն է կատարում։

Ո՞րն է այս ամենի պատճառը։

Վստահ եմ, որ պատճառը «Հայրենիք» կուսակցության օրեցօր աճող հեղինակությունն է, մարդկանց մեծածավալ հոսքը, որը Նիկոլ Փաշինյանին, հասցնում են գիտակցության կորստի։

Մարզերում մեր իրականացրած արդյունավետ գործունեությունը՝ մարզային յուրաքանչյուր բացված գրասենյակ, մեր յուրաքանչյուր հաջողված և արդյունավետ այցը մարզեր, քաղաքական իշխանությանը հասցնում է հիստերիայի, որի հետևանքով էլ դիմում են սիրելի դարձած գործիքակազմին, քաղաքական բիրտ հետապնդումներին ու հալածանքներին։

Այս ամենը քաղաքական իշխանության կողմից «Հայրենիք» կուսակցությունը և դրա ղեկավար Արթուր Վանեցյանին վարկաբեկելու հերթական անհաջող փորձն է։

Նիկոլ Փաշինյանին հիշեցնում եմ, որ ցանկացած իշխանություն, որն ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացնում է այսպիսի քաղաքական հետապնդումներ, դատապարտված է պարտության։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են…

Հ.Գ. Արթուր Վանեցյանն առավոտյան 10:00-ին կայցելի ԱԱԾ վարչական շենք»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031