Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահի պաշտոնակատարը կարգադրել է արձակուրդից հետ կանչել Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին. News.am

Հուլիս 30,2020 23:53

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին  ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Սահմանադրական դատարանից։

Մեր տեղեկություններով, սակայն ո՛չ Հրայր Թովմասյանը, և ո՛չ էլ Արևիկ Պետրոսյանը մինչ այս պահը չեն վերադարձել արձակուրդից, ավելին, հայտնի չէ՝ նրանք ստացե՞լ են Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը, թե՞ ոչ։ ՍԴ–ից, միաժամանակ, մեզ տեղեկացրին, որ Հրայր Թովմասյանը իր արձակուրդը երկարաձգելու վերաբերյալ որևէ գրություն չի ներկայացրել Սահմանադրական դատարան:  NEWS.am–ը փորձեց կապ հաստատել Սահմանադրական վիճահարույց փոփոխությունների արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից զրկված Հրայր Թովմասյանի հետ՝ պարզելու, արդյոք նա պատրաստվում է ընդհատել արձակուրդը և հետ վերադառնալ, սակայն արձակուրդ գնալուց ի վեր նրա հեռախոսահամարն անհասանելի է։

Նշենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով էին արձակուրդ գնացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031