Լրահոս
Օրվա լրահոսը

Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը եւ երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը. Ռոմանոս Պետրոսյան

Օգոստոս 08,2020 21:31

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սեւանա լճի հարավ-արեւելյան ափեզրին շուրջ 700 հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված, որի շուրջ 30%-ն այս տարի կիրականացվի։

Ծառերի եւ թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից Սեւանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված։

Լճի ճահճացման հիմնական պատճառներից են կենսաբանական եւ օրգանական ծագման թափոնների տեսակարար կշռի անթույլատրելի չափերի հասնող պարունակությունը ջրերում, ինչը հետեւանքն է նաեւ հարակից մի շարք բնակավայրերի եւ առափնյա հանգստի գոտիների կոյուղու անարգել նեթափանցման լճի ավազան։

Բոլոր այս խնդիրները ենթակա են մանրամասն գույքագրման, ուսումնասիրության եւ վերլուծության, որպեսզի խելամիտ եւ իրատեսական լուծումներ առաջադրվեն ողջամիտ ժամանակային կտրվածքով։

Այս փուլում խնդիր ունենք՝ հետեւողականորեն հասնել Սեւանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երեւույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։

Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը եւ երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը։

📌Սեւանա լճի հարավ-արեւելյան ափեզրին շուրջ 700հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված, որի…

Gepostet von Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan am Samstag, 8. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31