Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. Ընկերությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել տարածքում

Օգոստոս 10,2020 20:41
Օգոստոսի 7-ին «Լիդիանի» օրինական վարձակալած տարածքից մի քանի մետր տեղաշարժվեցին օրինական տեղակայված «Լիդիանի» շարժական տնակները։ Սա Ամուլսարի տարածքում տեղի ունեցած հերթական ապօրինի գործողությունն էր։  Ոստիկանությունը օրենքի և օրինականության պաշտպանի իր գործառույթը ստորադասում է նախորդ օրերին մի քանի տասնյակ ակտիվիստների մասնակցությամբ աղմուկին ու մանիպուլյացիային։

Նույն օրը տարածքից հեռացվեցին նաև երկու տարի ապօրինի կերպով ճանապարհները փակող մի խումբ անձանց վագոն-տնակները, սակայն, միևնույն է, դա չի վերականգնում ընկերության` խախտված իրավունքները։ Այս պահին տարածքում ընթանում են մաքրման, գույքագրման և այլ վերականգնողական աշխատանքներ, որոնք պարբերաբար խոչընդոտվում են ապօրինություն իրականացնող խմբավորման կողմից:

Իրավապահ համակարգը պարտավոր է պաշտպանել համայնքի և օրենքի շահերը։ Մինչդեռ համայնքը արդեն տևական ժամանակ սպասում է  խնդրի հանգուցալուծմանը՝ հուսալով, որ վերջապես կկարողանան վերադառնալ իրենց արժանապատիվ աշխատանքին։  «Լիդիանը» օրենքով իրեն վերապահված շրջանակներում ամեն ինչ անելու է օրինական աշխատատեղերը վերակագնելու ուղղությամբ՝ համայնքներից աշխատուժ ներգրավելով։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին տարածքում վերականգնել օրենքը եւ օրինականությունը։

Կցված տեսանյութով ներկայացնում ենք Ամուլսարի տարածքում ընթացքող մաքրման
եւ գույքագրման աշխատանքները, որոնք իրականացվում են նաև համայնքների
բնակիչների մասնակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31