Լրահոս
Օրվա լրահոսը

Պարետին առաջարկել եմ վերանայել պարետատան որոշումը եւ թույլ տալ եթերային տաղավարներում աշխատել առանց դիմակների. Անի Սամսոնյան

Օգոստոս 13,2020 15:48

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն պարետի որոշման դիմակների կրումը պարտադիր է դարձել նաեւ հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող եւ էլեկտրոնային), ռադիոտաղավարներում եւ մամուլի ակումբներում: Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհնարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, և թե՛ հյուրերի համար:

Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի եւ հյուրի միջեւ պահպանվում է բնականոն եւ անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը եւ թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31