Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են «Մերսեդես» և թիվ 30 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները․ կան տուժածներ

Օգոստոս 22,2020 12:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Օգոստոսի 21-ին, Ժամը 16։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» և թիվ 30 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 4 տուժած (Նարինե Մ․, ծնված 1985 թ․, Արաքսյա Ս․, ծնված 1980 թ․, Շուշանիկ Գ․, ծնված 1972 թ․, Ռաֆիկ Ա․, ծնված 1965 թ․) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, տուժածներից մեկը (Էդգար Ո․, ծնված 1983 թ․) դիմել է «Արմենիա» ՀԲԿ, մյուսը (Անի Մ․, ծնված 1983 թ․)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Բժիշկները Շուշանիկ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուս տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: