Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի իրականացումը կարևոր օրինակ է տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողների համար. Տիգրան Ավինյան

Սեպտեմբեր 02,2020 21:44

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանում կառուցվող ջերմաէլեկտրակայանի տարածքում

Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի ու իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինի հետ միասին շրջայց է կատարել Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում: Նա ծանոթացել է իրականացվող ընթացիկ աշխատանքներին, օգտագործվող արդիական սարքավորումներին ու տեխնոլոգիաներին և անվտանգության ապահովման կանոններին:

Փոխվարչապետն ասել է, որ շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագրի իրականացումը կարևոր օրինակ է տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողների համար: Նա կարևորել է նաև նոր ՋԷԿ-ի դերը երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում: Հայաստանում առկա ՋԷԿ-երի շարքում այն ամենաբարձր օգտակար գործողության գործակիցն է ունենալու՝ 54 տոկոս: ՋԵԿ-ի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կհասցվի նվազագույնի, իսկ այլ ՋԷԿ-երի համեմատ արտադրված էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը:

Ջովաննի Ռուբինին նշել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակը որոշակիորեն ազդել է շինարարության վրա, ներկայումս աշխատանքները ընթանում են ամբողջ թափով: Նա հավելել է, որ շինարարական աշխատանքներում գրանցված առաջընթացը գրեթե 50 տոկոս է և հույս ունեն, որ ՋԵԿ-ը շահագործման կհանձնվի 2021թ. աշնանը: «Ռենկո» գլխավոր գործադիր տնօրենը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը համավարակի պայմաններում ՋԷԿ կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ մասնագետների Հայաստան մուտքի ապահովման համար ցուցաբերած աջակցության համար:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930