Լրահոս
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց. «Իմ քայլը» դավաճանեց հեղափոխությանը, այդ անձինք չէին կարող հայտնվել Սահմանադրական դատարանում. «Ա1+»

Սեպտեմբեր 15,2020 14:38

Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորի պաշտոնում։ Թեմայի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի հետ։

-Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք վերաբերում երեք թեկնածուների ընտրությանը։ Արդյոք մենք ունենալո՞ւ ենք վստահելի Սահմանադրական դատարան։

-Մենք նորից չենք ունենալու վստահելի Սահմանադրական դատարան, և փաստացի տեղի ունեցավ իշխանության փոխանցումը հանցավոր ռեժիմին, այսինքն՝ իմ խորին համոզմամբ, տեղի ունեցավ այն, որ կարևորագույն պաշտոններում մի մասը հեղափոխությունից հետո մնացին նույն անձինք, մյուս մասն էլ փոխանցվում է հանցավոր ռեժիմին։ Սա այն էր, ինչ կանխատեսում էին շատերը, ինչին մենք չէինք ուզում հավատալ։ Տեղի ունեցավ դավաճանություն, «Իմ քայլը» դավաճանեց հեղափոխությանը, այդ անձինք չէին կարող հայտնվել Սահմանադրական դատարանում։

-Հատկապես ո՞ւմ ընտրության հետ կապված մեծ վերապահում ունեք։

-Հատկապես Խունդկարյանի և Շաթիրյանի հետ կապված ունեմ վերապահումներ։ Խունդկարյանի թեկնածությունը քննարկելը և իր օգտին այսքան մեծ թվով պատգամավորների քվեարկությունը անհասկանալի էր, անտրամաբանական էր և որևէ արդարացում չունի։ Եթե գոնե լիներ ձայների դեմ և կողմ տարբերություն, հասկանալի կլիներ, բայց այս իրողությունը հանգեցնում է կասկածների՝ արդյո՞ք «Իմ քայլը»-ական պատգամավորները նույնպիսի «ղազագրեր» չեն ստորագրել, ինչպես հայտնի կուսակցություններից մեկը։

-Գուցե շտապողականությո՞ւն կար իշխանական խմբակցության պատգամավորների գործողություններում։

-Եթե մենք փոխարինելու էինք նախորդ հանցավոր ռեժիմին անձնվիրաբար ծառայածների մի խումբը մեկ ուրիշ խմբով, այս բոլոր գործողությունների իմաստը ինչո՞ւմն էր, հեղափոխության իմաստը ինչո՞ւմն էր։ Տեղի ունեցավ ուղղակի փոխարինում մեկ խումբ անձանց մեկ այլ խումբ անձանցով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930