Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե Ծառուկյանը համաձայնի՞ միասին բերել այդ օրինագիծը, եւ հասկանանք՝ պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը». Քրիստինե Պողոսյան

Սեպտեմբեր 17,2020 16:23

«Շատ ազնիվ եմ, հատկապես իմ անձի հանդեպ: Որոշել եմ ԱԺ-ում այդպես լինել, որովհետեւ ԱԺ-ից հետո կյանք կա, ինչպես կար ԱԺ-ից առաջ: Նախորդ տարի օրենքի նախագիծ էի փորձում շրջանառել, որով առաջարկում էի, որպեսզի ԱԺ պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն, այսինքն՝ իրավունք ստանան լինել պատգամավոր»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: «Ինչի՞ հետ է դա կապված: Կարծում եմ, որ եթե ԱԺ պատգամավորներն են ընտրում, օրինակ, դատախազ, որն անցնում է նման չափորոշիչներով, խելամիտ է, որպեսզի նախ պատգամավորն անցած լինի նման չափորոշիչներով, հետո նոր իրավունք ունենա դատախազ ընտրելու»,-համոզմունք հայտնեց նա:

Քրիստինե Պողոսյանը հիշեց. «Այդ ժամանակ, զարմանալի էր, բայց շատ վատ արձագանքեցին «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները: Ընկերներս համոզեցին, որ նախագծում ազատ ընտրության հետ կապված խախտում կա, որ պատգամավոր կարող է լինել ցանկացած մարդ: Որոշեցի հետաձգել՝ լսելով ընկերներիս հորդորը: Բայց քանի որ այսօր ԲՀԿ ղեկավարն է նման հայտարարություն արել, երեւի մեկ տարում ինչ-որ բան է փոխվել, ուստի մտածում եմ՝ երեւի Գագիկ Ծառուկյանը համաձայնի՞ միանալ ինձ այդ նախաձեռնությունում եւ միասին բերենք այդ օրինագիծն ու հասկանանք՝ 132 պատգամավորները կանցնե՞ն այդ ստուգումը եւ իրավունք կունենա՞ն ՀՀ քաղաքացիների համար օրենք մշակել ու քվեարկել»:

Հիշեցնենք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել է՝ «Ժամանակն է սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք քաղաքական բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու ժամանակ չունենան»: Սրան նախորդել էր ԱԺ ամբիոնից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որով վերջինս հիշեցրել էր Ծառուկյանի հետ կապված աղմկոտ քրեական գործը՝ խմբակային բռնաբարության մեղադրանքով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930