Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա»-ի մոտակայքում այրվում է սնկի մշակման արդյունքում կուտակված թափոն․ տեղում իրականացնում է հերթապահություն

Սեպտեմբեր 19,2020 22:34

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը տեղում իրականացնում է հերթապահություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 08։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակայքում, ծխում է տորֆ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և չորս ջրատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացված է։ Պարզվել է, որ մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Աբովյանի համայնքապետարանի մեկ տրակտոր և երկու ջրատար ավտոմեքենա։

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930