Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց բարձրացնել վերջին ռազմական գործողությունների մասով բարձր մակարդակի միջազգային հետաքննչական հանձնաժողովի ձեւավորման․ Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 27,2020 23:16

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արտաքին քաղաքական դաշտում հիմնականում ընդհանուր խաղաղարար եւ անհասցե հայտարարությունների տիրույթում Հայաստանի դիվանագիտության խնդիրներն են՝

1. Կանգնեցնել ռազմական գործողությունները՝ մեզ համար նվազագույն ռազմա-քաղաքական նեգատիվի պարագայում։

2. Հարց բարձրացնել վերջին ռազմական գործողությունների մասով բարձր մակարդակի միջազգային հետաքննչական հանձնաժողովի ձեւավորման՝ հեռահար նպատակ ունենալով մշտադիտարկման մշտական մեխանիզմի ներդրումը։

3. Հնարավոր հրադադարի դեպքում որպես հակամարտության գոտում զինադադարի միակ իրավական հիմք պահպանել 1994 թվականի եռակողմ պայմանագիրը։

4. Թույլ չտալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի չեղարկում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով Թուրքիային խմբից հեռացնելու ուղղությամբ։

5. Ռազմաքաղաքական դաշինքի եւ Արցախի ճանաչման հեռանկարների մասին կարտահայտվեմ լրացուցիչ։

Փառք Հայոց բանակին։ Աստված մեզ հետ։

Արտաքին քաղաքական դաշտում հիմնականում ընդհանուր խաղաղարար եւ անհասցե հայտարարությունների տիրույթում Հայաստանի…

Gepostet von Armen Ashotyan am Sonntag, 27. September 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930